Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Կողմնորոշվելու պահը

Կողմնորոշվելու պահը
06.04.2018 | 00:41

Եռակողմ «Ելք» խմբակցության երկու կողմերն իրար բացահայտ քննադատելու դաշտ են բացել: Մի մասը մեղադրում է Էդմոն Մարուքյանին, մյուսը՝ Նիկոլ Փաշինյանին: Այս տիրույթից դուրս է մնացել «Ելքի» մյուս թևը՝ Արամ Սարգսյանը: Նա, այսպես ասած, շարունակում է մաքուր ու անբիծ մնալ, բայց հազիվ թե այդ հավասարակշռությունը կարողանա երկար պահել, ի վերջո, պետք է կողմնորոշվի և հստակ հայտարարի, թե որ կողմին է պաշտպանում:

Իսկ մինչ այդ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները խուսափում են որևէ կարծիք հայտնելուց: Մարուքյանի դիրքորոշումն այնքան էլ Սարգսյանի սրտով չէ, Փաշինյանի քայլերթն էլ շա՜տ է անհեռանկարային: Այդուհանդերձ, ինչ-որ պահի Արամ Սարգսյանն ու նրա կողմնակիցները պետք է այս փակուղու ելքը գտնեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2891

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ